Սոցիալական ցանցերում ամենացինիկ ու ամենալկտի կերպով կեղծ լուրեր են տարածվում․ Արցախի պետնախարար
Վերջին օրերին մեծ թափ է ստացել իմ և ընտանիքիս հասցեին ապատեղեկատվության տարածումը: Սոցիալական ցանցերի կեղծ էջերով ամենացինիկ ու ամենալկտի կերպով կեղծ լուրեր են տարածվում, որ իբր ընտանիքս Արցախում չէ կամ շքեղ ու բարեկեցիկ կյանք է վարում և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Այս ամենն ուղղված է Արցախի ժողովրդի հպատակեցման ու ինքնորոշման իրավունքի զիջման քաղաքականության դեմ տարվող իմ ու Արցախի ժողովրդի պայքարի դեմ, նպատակ է հետապնդում ջլատել մեր ուժերն ու հանրության մոտ ձևավորել անվստահության մթնոլորտ:
Թեև ձգտում եմ նմանօրինակ երևույթներին ուշադրություն չդարձնել, այդուհանդերձ գիտակցում եմ նաև, որ հաճախ դրանց չանդրադառնալը կարող է ձևավորել ակնհայտ կեղծ տեղեկությունները որպես իրական ճանաչելու ընկալումներ:
Այդ առնչությամբ հայտարարում եմ, որ ինչպես մինչ Արցախի շրջափակումը, այնպես էլ դրանից հետո ընտանիքս անգամ մեկ օրով չի բացակայել Արցախից և հիմա էլ Արցախում է, ապրում է ամենահասարակ կյանքով, բոլորի հետ հավասար հերթ է կանգնում խանութում և նույն հերթերում լուռ, համեստորեն ու անարձագանք լսում ոմանց կողմից տարածվող կեղծ տեղեկություններն այն մասին, թե ինչպիսի վայելքների մեջ են պետական իշխանավորները, այդ թվում Արցախի պետական նախարարի ընտանիքը:
Արցախում իրավիճակի կայունացումից հետո պետք է պետական համակարգի ու հանրության ողջ ներուժն ուղղենք պետականակործան նմանօրինակ բոլոր երևույթների ի սպառ վերացմանն ու չեզոքացմանը», - գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...