Կովկասը չպետք է դառնա կռվի և իշխանության մրցակցության դաշտ․ Իրանի ԱԳՆ-ն՝ Միրզոյանի հետ ասուլիսում
Իրանը կենտրոնացած է կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա: Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը «3+3» ձևաչափով (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ՌԴ, Իրան, Թուրքիա) հանդիպում անցկացնելու հայ և ադրբեջանցի պաշտոնյաների մասնակցությամբ։
Նա այս մասին ասել է երկուշաբթի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ շեշտելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի համար։
Ինչպես գրում է mehrnews.com-ը, ԱԳ նախարարը հավելել է, որ Իրանը ողջունում է տարածաշրջանի երկրների մերձեցումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացը։
«Թեհրանը կարծում է, որ հարևանների միջև խաղաղությունն ու անվտանգությունը ձեռնտու են տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին։ Կովկասյան տարածաշրջանը չպետք է վերածվի կռվի և իշխանության մրցակցության մրցադաշտի, քանի որ դա հետաձգում է խաղաղությունը տարածաշրջանում: Կայուն խաղաղությունը պահանջում է բարեկամական և մեղմ շփում կառավարությունների և ազգերի միջև»,- ասել է Աբդոլլահիանը:
Վերջինս նաև նշել է է, որ Իրանը եղել է Հայաստանի բացառիկ բարեկամը, մինչդեռ Միրզոյանն իր հերթին ասել է, որ Իրանի հետ պատմական հարաբերությունները Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...