ԿԽՄԿ-ը ադրբեջանցիներին համոզել է՝ անցակետում բուժզննումը գոնե չկատարվի տեսախցիկների առջև. ԱՀ պետնախարար
Քանի որ տևական ժամանակ նույնիսկ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի միջոցով անհնարին էր դարձել հիվանդների տեղափոխությունը Հայաստան, հիմա ունենք ավելի քան 200 բուժառու, որոնք սպասում են հայաստան տեղափոխմանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցարզույցում նշել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Տևական ժամանակ բացարձակապես դեղորայք չի բերվում Արցախ: Մանկական հիվանդանոցում ունենք ստացիոնար բուժում ստացող 24 երեխա, որից 7-ը նորածնային եւ վերականեդանացման բաժանմունքում:
Այսօր (նկատի ունի հուլիսի 23-ին-խմբ) առաջին անգամ Կարմիր Խաչի միջոցով 13 բուժառու նրանց ուղեկցողների հետ հնարավոր եղավ տեղափոխել Հայաստան: Մի կերպ Կարմիր խաչի ներկայացուցիչներին հնարավոր եղավ ադրբեջանցիներին համոզել, որ անցկացնեն նրանց: Ինչպես արդեն ասել եմ, ադրբեջանցիները անցակետում հավելյալ բերել են բժիշկներ և մեր հիվանդներին, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան՝ այնտեղ պատշաճ բուժօգնություն ստանալու համար, ադրբեջանցիները անցակետում նրանց բուժհետազոտության են ենթարկում: Այսօր մի կերպ համոզեցինք, որ այդ բուժհետազոտությունը չկազմակերպեն տեսախցիկների առջև:
Պատկերացնում եք, մեր հիվանդներին, որոնք անմարդկային պայմաններում, նույնիսկ ծանր վիճակում հիվանդ կա, որին Կարմիր Խաչը Հայաստան է տեղափոխում նստած վիճակում, նրանց իջեցնում են և ադրբեջանցիներն ասում են՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք, ընդհուպ, եթե անհրաժեշտ լինի, այդ հետազոտությունը պետք է զուգորդվի նաև անձի մերկացմամբ: Կարմիր Խաչին մի կերպ հաջողվել է համոզել, որ այդ գործընթացը տեսախցիկների առջև չկատարվի»,- ասել է Արցախի պետնախարարը:
Հիշեցնենք, որ արդեն 225 օր է Արցախը շրջափակման մեջ է։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտ...
Վերջ տվեք պատճառաբանություններին կամ մի խանգարեք․ Արցախի պետնախարարը կոչով դիմում է բոլորին
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին գրում է Արցա...
«Ամաչեցի, որ 56 տարեկանում երեխա եմ ունեցել»․ հայտնաբերվել է պոլիէթիլենի տոպրակով մատուռում նորածնին լքած մայրը
Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին տղա...
Տուն հրավիրված 24-ամյա դիմահարդարը դրամապանակից գողացել է 90 000 դրամ. նա ձերբակալվել է
Տուն հրավիրված դիմահարդարը դրամապանակից փող է գողացել։ Այս մասին հուլիսի 23-ին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կ...