Իսրայելի վարչապետը սրտի վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դուրս է գրվել Թել Ավիվի մերձակայքում գտնվող բժշկական կենտրոնից։ Նա այնտեղ էր տեղափոխվել սրտի ռիթմավարի սարքի (кардиостимулятор) տեղադրման նպատակով։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի 73-ամյա վարչապետ Բենիամին Նեթանյահուն ենթարկվել է սրտի ռիթմավար սարքի տեղադրման վիրահատության, որն անցել է բարեհաջող, առանց բարդությունների։
Վիրահատությունն իրականացվել է այս գիշեր՝ հուլիսի 23-ին։ Այն բանից հետո, երբ բժիշկները նրա վիճակը լավ են գնահատել, վարչապետն էլ ասել է, որ իրեն հիանալի է զգում և նշել է, որ միանալու է դատաիրավական բարեփոխումների օրինագծերից մեկի պլանային քննարկմանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հաստատել է Ղրիմի գործողության հաղթական ավարտի ամսաթիվը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով մայիսի 12-ը հաստատվում է որպես խորհրդային զորքերի կողմից Ղրի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Սերժ Թանկյանը և շոու բիզնեսի այլ աշխարհահռչակ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Ադրբեջանին
«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչ...
ՌԴ ԱԳՆ-ն Մոսկվայի վրա անօդաչուների հարձակումը «միջազգային ահաբեկչություն» է որակել
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Մոսկվայում շենքերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակո...
Ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունը Թուրքիայի հետ․ Վահագն Խաչատուրյան
Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևանների հետ, դրա համար էլ ՀՀ կառավարությունը բռնել է Թո...