Երևանում Բելառուսի քաղաքացիները ներկայացել են որպես աղջիկ և հափշտակել խոշոր չափի գումար

Հուլիսի 20-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 05։00-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը ծեծելով՝ ներկայացել են որպես աղջիկներ, ապա մտել նշված բնակարան և հարվածներ են հասցրել այնտեղ գտնվող ՌԴ քաղաքացի 20-ամյա Ռ․ Կորտեսին։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: 

 

Արդեն տեղում Ռ․ Կորտեսը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 2 դիմակավոր անձ ներս են մտել իր տուն, հարվածել իրեն, ապա փակել սենյակում և այնտեղից հափշտակել իրեն պատկանող iPhone 14 Pro Max բջջային հեռախոսը, 700 հազար դրամ, 350 եվրո և 400 ԱՄՆ դոլար։ 

 

Պարզվել է, որ նշված ավազակային հարձակումը կատարել են Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ 28-ամյա Իլյա Լ․-ն և 22-ամյա Նիկիտա Բ․-ն։

 

Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քաղաքականություն