Դատարանից պահանջում եմ վերականգնել իմ լիազորությունները․ Թագուհի Թովմասյան
Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատարան է դիմել՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները վերականգնելու պահանջով: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտնեց հենց ինքը՝ Թովմասյանը:
«Դատարանից պահանջում եմ վերականգնել իմ լիազորությունները, քանի որ այդ գործընթացը տեղի է ունեցել ծայրից ծայր ապօրինի, ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից, իսկ դա աշխարհում ամենապաշտպանված իրավունքներից մեկն է»,- ասաց պատգամավորը:
Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին ընդիմադիր նախագահը շեշտեց՝ ինքը նախապես անաշխատունակության մասին գրավոր տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին՝ ակնկալելով, որ իրեն վերաբերող հարցը կհետաձգվի:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին 62 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, փակ-գաղտնի քվեարկությամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը զրկեց Թովմասյանին խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Իշխանականները պատճառաբանեցին, թե ընդդիմադիր պատգամավորը չի մասնակցել Ազգային ժողովի խորհրդի նիստերին՝ 46 նիստերից բաց թողնելով 38-ը, ինչը բացասաբար է ազդել հանձնաժողովի աշխատանքների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հաստատել է Ղրիմի գործողության հաղթական ավարտի ամսաթիվը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով մայիսի 12-ը հաստատվում է որպես խորհրդային զորքերի կողմից Ղրի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Սերժ Թանկյանը և շոու բիզնեսի այլ աշխարհահռչակ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Ադրբեջանին
«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչ...
ՌԴ ԱԳՆ-ն Մոսկվայի վրա անօդաչուների հարձակումը «միջազգային ահաբեկչություն» է որակել
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Մոսկվայում շենքերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակո...
Ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունը Թուրքիայի հետ․ Վահագն Խաչատուրյան
Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևանների հետ, դրա համար էլ ՀՀ կառավարությունը բռնել է Թո...