«Հակահարձակումը չի ավարտվի առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում». Բլինքեն

Ուկրաինան կստանա Ամերիկյան F-16 կործանիչներ, սակայն դրանց մատակարարումը կտևի մի քանի ամիս: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Վերջինս նաև հայտարարել է, որ Ուկրաինան հետ է գրավել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքի կեսը։ Նրա խոսքով՝ Կիևին «շատ ծանր պայքար» է սպասվում՝ ավելի շատ տարածքներ տիրելու համար:

 

«Հակահարձակումը նոր է սկսվում: Դժվար է անցնում: Այն չի ավարտվի առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Կարծում եմ՝ խոսքը մի քանի ամսվա մասին է»,- ասել է Բլինքենը։

 

Հիշեցնենք՝ G7-ի առաջնորդների գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել մայիսի 19-21-ը Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում, հայտարարվել է Կիևին ամերիկյան արտադրության չորրորդ սերնդի F-16 կործանիչներ մատակարարելու համաձայնության մասին: