«Կա ԼՂ հայության անվտանգության և իրավունքների խնդիրը, որը բոլորի խնդիրն է». Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները կանխելու համար միջազգային ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ։ Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բարեխիղճ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, բայց բանակցային գործընթացում և գետնի վրա դեռ բախվում է սպառնալիքների, ուժի իրական կիրառման։
«Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի շրջափակում։ Մեզ առավել շատ միջազգային ջանքեր են հարկավոր էթնիկ զտումները կանխելու համար»,- հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների խնդիրը, որը բոլորի խնդիրն է։
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է էթնիկ զտման իրական վտանգի։ Եթե համաշխարհային կարգը, որի մասին մենք խոսում ենք, որի մասին երազում ենք, հիմնված է արժեքների վրա, այդ դեպքում մարդկությունը շանս ունի։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին։ Հիմա խոսում ենք համաշխարհային անկարգությունների, միջազգային իրավունքի խախտումների մասին, բայց դրա մասին մենք խոսել ենք 2020 թվականից, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում, որից հետո մի քանի անգամ էլ ներխուժում է եղել Հայաստանի սուվերեն տարածք»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
«Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով». Վարդանյան
Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ միջազգային դիվան...
«Այս տեղեկությունը բացարձակ սուտ է». Սիմոնյանը՝ արցախցի պատգամավորի հայտարարության մասին
ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել:Տեղ...
«Չգիտես լաս, թե՞ խնդաս». Հակոբյանը պատասխանել է Սիմոնյանին
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի: «Հայա...
«Չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ». Փաշինյան
Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել, ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցի...