ՌԴ-ն հացահատիկի մատակարարման նոր ուղիներ է մշակում․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Հացահատիկի սևծովյան նախաձեռնություն գործունեության ընթացքում Ուկրաինայից ծովով արտահանվել է ավելի քան 30 մլն տոննա հացահատիկ։ Այս մասին հացահատիկի գործարքին Ռուսաստանի մասնակցության դադարեցման վերաբերյալ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը։
Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայից ցամաքային ճանապարհով նույն քանակությամբ հացահատիկ է արտահանվել նույն ժամանակահատվածում։
Վերշինինը նշել է, որ Ռուսաստանն աշխատում է հացահատիկի մատակարարման նոր ուղիների վրա՝ հացահատիկի գործարքի դադարեցումից հետո։
Արտաքին գործերի փոխնախարարն ընդգծել է, որ ռուսական գյուղմթերքի արտահանման նկատմամբ պատժամիջոցների վերացման մեխանիզմները չեն գործում, ուստի Ռուսաստանի արձագանքն օրինական և արդար է։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը որևէ գործողություն ձեռնարկելուց առաջ կստուգի նավերը Սև ծովում: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Ռուսաստանը Սև ծովով նավարկող բոլոր նավերը կհամարի որպես ռազմական բեռներ։
«Նկատի ունեմ, որ մենք պետք է համոզվենք, որ նավը վտանգավոր որևէ բան չիտեղափոխում»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...