Ներկայիս իրավիճակը կայուն չէ և լարվածություն է ստեղծում․ ԵԱՀԿ-ում ԵՄ մշտական ներկայացուցիչը՝ Լաչինի միջանցքի մասին
ԵԱՀԿ-ում ԵՄ մշտական ներկայացուցիչ Ռասա Աստրաուսկայտեն Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ասել է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը լարվածություն է ստեղծում տարածաշրջանում։ Այս մասին գրել է Ռասա Աստրաուսկայտեն թվիթերյան իր էջում։
«ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ամբողջությամբ ապահովել Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց տեղաշարժի վերականգնումը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի որոշման, ինչպես նաև ապահովել էներգիայի անսահմանափակ մատակարարումը: Ներկայիս իրավիճակը կայուն չէ և լարվածություն է ստեղծում»,- գրել է նա։
Նշենք, որ ՀՀ-ի խնդրանքով հրավիրված արտահերթ հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ ոք ՀՀ-ի փոխարեն ու իր համար չի կռվելու մեր դեմ․ նրանք պետք է ընդունեն իրողությունները․ Ալիև
Մենք մինչև հիմա հույսը չենք կորցրել, որ Ստեփանակերտի ու նրա շրջակայքի բնակչության ողջախոհ հատվածը կհասկանան Ադրբեջանի ան...
Եթե Հայաստանը չհրաժարվի իր տարածքային հավակնություններից, ապա խաղաղություն չի լինի․ Ալիև
Արդեն սկսվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը։ Այս մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ...
44-օրյա պատերազմից առաջ մենք Հայաստանի նոր իշխանություններին 2 տարի շանս էինք տվել, որից նրանք չօգտվեցին․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օկուպացված Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում անդրադարձել է հայ-ադրբեջանական...
Մենք 2-րդ անգամ հրավիրեցինք, նրանք կրկին մերժեցին․ ասացի` 3-րդ հրավերը չի լինի․ Ալիևը՝ Արցախի հետ բանակցությունների մասին
Այսօր՝ հուլիսի 21-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, օկուպացվաց Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում...