Մոսկվայում ձերբակալել են Իգոր Ստրելկով-Գիրկինին
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Իրավապահներն այսօր ձերբակալել են Իգոր Ստրելկով-Գիրկինին։ Այս մասին տեղեկանում ենք RBC-ից, որին հայտնել են իրավապահ մարմինների երկու աղբյուրներ:
Տեղեկությունը հասատատել է նաև Ստրելկովի կինը: Իրավապահները Ստրելկովին տնից տարել են կեսօրին մոտ։ Քննչական կոմիտեի աշխատակիցները նրա բնակարանում խուզարկություն են իրականացնում։ Նախնական տվյալներով՝ ձերբակալությունը կատարվել է Վագների կազմակերպության նախկին անդամի պահանջով։
Ստրելկովի գտնվելու վայրը հայտնի չէ, մեղադրանքն առաջադրվել է ծայրահեղականության հոդվածով:
Հիշեցնենք, որ Գիրկին Ստրելկովը Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության նախկին աշխատակից է, Դոնեցկում ներկայումս ակտիվ քաղաքական գոծիչ: Հաագայի դատարանի որոշմամբ նա ճանաչվել է 2014թ-ին մալազիական Boeing-ի կործանման և ինքնաթիռում գտնվող 298 մարդու մահվան մեղավորներից մեկը, ինչի համար Նիդեռլանդներում՝ հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...