Մարգարիտա Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձի գործով ձերբակալվածների մեջ անչափահասներ ու դպրոցական կա
Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի դեմ մահափորձ նախապատրաստելու գործով մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել ասիական արտաքինով մարդկանց ծեծի ենթարկելու համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով, որ այս մասին ասվում է մեղադրյալներից մեկի կալանավորման վերաբերյալ Բասմանի դատարանի որոշման մեջ, որում մասնավորապես նշված է.
«Սույն քրեական գործը հարուցվել է 2023 թվականի հուլիսի 14-ին, ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունում ութ անձի նկատմամբ՝ 213-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված երեք հանցագործության հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)՝ ասիական ազգության անձանց խուլիգանական դրդապատճառներով ծեծի ենթարկելու փաստերով»։
Նշվում է, որ բոլոր ութ անձինք բերման են ենթարկվել հուլիսի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, նրանց արդեն մեղադրանք է առաջադրվել։
Նրանց թվում կան նաև անչափահասներ, որոնցից մեկը Մոսկվայի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ է։
Դատարանում պաշտպանական կողմը հայտարարել է, որ մեղադրյալը պատրաստ է համագործակցել հետաքննության հետ և չի պատրաստվում թաքնվել, ինչի հիման վրա փաստաբանը խնդրել է այդ դեռահասին տնային կալանքի տակ առնել։ Դատարանը, սակայն, մեղադրյալին ուղարկել է քննչական մեկուսարան։
Հիշեցնենք՝ հուլիսի 15-ին Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել էր RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի դեմ նախապատրաստված մահափորձը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...