Հայտնի է՝ երբ կլինի Թրամփի դատավարությունը
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ վարվելու գործով դատավարությունը նշանակվել է 2024 թվականի կեսերին։ Այս մասին գրել է CNBC-ն։
«Երդվյալ ատենակալների ընտրության գործընթացը նշանակված է մայիսի 14-ին, դատավարությունը կսկսի մայիսի 20-ին»,- ասվում է Ֆլորիդայի Հարավային շրջանի դաշնային դատարանի որոշման մեջ, որը հրապարակվել է այսօր:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները 2022 թվականի օգոստոսին Ֆլորիդայում Թրամփի Մար-ա-Լագոյի կալվածքում տեղի ունեցած խուզարկության ժամանակ առգրավել էին ընդհանուր առմամբ 102 փաստաթուղթ, որոնցից 27-ը եղել են ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարի աշխատասենյակում, ևս 75-ը՝ մառանում։ 17-ը եղել է «Հույժ գաղտնի» դրոշմի ներքո։
Հանրապետական Թրամփը պնդում է, որ իր կողմից ոչ մի ապօրինություն չի եղել, քանի որ ինքը՝ որպես պետության ղեկավար, իրավասու է գաղտնազերծել իր ունեցած բոլոր փաստաթղթերը։ Նախկին նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը բնութագրում է որպես զուտ քաղաքական որոշում ԱՄՆ ներկայիս վարչակազմից՝ դեմոկրատ Ջո Բայդենի գլխավորությամբ։
ԱՄՆ Հանրապետական կուսակցության այլ հայտնի գործիչներ նույնպես Բայդենի վարչակազմին մեղադրում են գործը քաղաքականացնելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...