Հայկական կողմը համաձայնություն է տվել․ Մոսկվայում կկայանա ԱԳ նախարարների հանդիպումը․ ԱԳՆ
Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով հանդիպման առաջարկին: Այս մասին հաստատել են Հայաստանի ԱԳՆ-ից։
Կառույցից նշել են, որ այլ մանրամասներ կհայտնեն լրացուցիչ:
Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջիկայում Մոսկվայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով բանակցությունների հերթական փուլը։
Նախօրեին էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր ասել, թե հնարավորություն կա Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու համար։ Կոնկրետ ժամկետ, սակայն, չէր նշել։
Նշենք նաև, որ վերջին անգամ Միրզոյանն ու Բայրամովը Մոսկվայում հանդիպել են երկու ամիս առաջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...