Արցախի պետնախարարը՝ Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործի մասին
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Հ1-ին տված հարցազրույցում անդրադարձավ անվտագության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործին։
«Երբ տեղի է ունենում ենթադրյալ հանցագործության դեպք և իրավապահ մարմինները դրանց առընչությամբ քննություն են իրականացնում, այնքան էլ ճիշտ չէ դա իրավիճակով կամ ժամանակով պայմանավորելը»,- ասել է Արցախի նախկին գլխավոր դատախազը՝ պատասխանելով Բալասանյանի դեմ քրեական գործ հարուցելու, ձերբակալության՝ «դրա ժամանա՞կն է» հարցին։
«Իսկ մնացածի մասով, կարծում եմ, իրավապահ մարմիններն իրենց մեկնաբանությունը կտան, տեղեկություններ կհրապարակեն՝ նախաքննության գաղտնիությունը հաշվի առնելով։ Եվ կարծում եմ` ավելի ուշ հնարավոր կլինի գնահատականները տալ առավել օբյեկտիվ կամ դիտարկումներ անել դրանց առընչությամբ»,- նշել է Արցախի պետնախարարը։
Վիտալի Բալասանյանը ձերբակալվեր էր հուլիսի 14-ին։ Հուլիսի 17-ին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը․ Բալասանյանն ազատ է արձակվել։
Նրան մեղադրանք է առաջադրվել գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականո...
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ մ...
Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ Արայիկ Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ղարաբաղը շարունակելու է ինքնորոշման պայքարը և...