Զախարովան` Արցախի բնակիչներին օդային ճանապարհով սնունդ մատակարարարելու հնարավորության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Արբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ծանրագույն իրավիճակին և նրան, թե արդյոք հնարավոր է Լաչինի միջանցքի ապօրինաբար արգելափակման պայմաններում արցախահայությանը սնունդ մատակարարել ինքնաթիռներով ու ուղղաթիռներով:
«Մենք բոլոր կողմերի հետ աշխատում ենք ոչ միայն հանրային տիրույթում, իսկ ինչ վերաբերում է մարդասիրական օգնության առաքմանը, ապա, ինչպես հասկանում ենք, առանձին երկրներ, միջազգային կառույցներ աշխատում են այս հարցի լուծման տարբեր տարբերակների վրա»,- հակիրճ ասել է Զախարովան:
Նշենք, որ նախօրեին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել է, որ Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է, բոլոր խանութները դատարկ են։
Նշվում է, որ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների լիակատար բացակայությունը տառապանքներ է պատճառում 12.000 մարդու, այդ թվում՝ 30.000 երեխայի:
Պաշտպանի գրասենյակը միջազգային հանրությանը խնդրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...