Ուկրաինան սկսել է օգտագործել ԱՄՆ-ի մատակարարած կասետային զինամթերքը ռուսների դեմ. TWP
Ուկրաինացի զինվորականներն արդեն սկսել են ռուսական կողմի դեմ օգտագործել ԱՄՆ-ի մատակարարած կասետային զինամթերքը։ Այս մասին The Washington Post-ին ասել է ուկրաինացի անանուն պաշտոնյա:
«Ուկրաինան հարավ-արևելքում սկսել է ԱՄՆ-ի տրամադրած կասետային զինամթերքն օգտագործել ռուսական ուժերի դեմ՝ փորձելով կոտրել ուժեղ ամրացված ռուսական դիրքերը, որոնք դանդաղեցրել են ուկրաինական ուժերի ամառային հարձակումը», - ասել է նա:
Ուկրաինացի պաշտոնյան ասել է, որ զինամթերքն օգտագործվել է ռուսական դիրքերում խրամատները ոչնչացնելու համար:
Մինչ այդ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ասել էր, որ ամերիկյան կասետային զինամթերքն արդեն հասել է Ուկրաինա և շուտով պատրաստ կլինի օգտագործման: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դրանք նախատեսում են օգտագործել Բախմուտում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը
Հուլիսի 28-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զե...
Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ից
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկա...
ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ըն...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասի...