Թշնամին պարբերաբար կրակում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ. Ճարտարի քաղաքապետ
Հերոսական բնակավայրը շարունակում է կանգուն մնալ հերոս զավակների նվիրումի շնորհիվ։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանն ասել է, որ, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, օրվա խորհրդով տոնական միջոցառումներ չեն կազմակերպելու։
«Անկախ բոլոր դժվարություններից ու փորձություններից՝ բնակիչները շարունակում են արարել հայրենի բնակավայրում։ Այս շրջանում ավարտման փուլում են հնձի աշխատանքները։ Վարելահողերի մեծ մասը պատերազմից հետո մնացել է թշնամու տիրապետության տակ։ Եղած դաշտերում աշխատելն էլ դժվարացել է, քանի որ թշնամու դիրքերից կրակ են բացում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Ունենք խաղողի այգիներ, որոնց մի մասը հնարավորության սահմաններում մշակել ենք»,- նշել է Վ. Հովհաննիսյանը։
Մեր զրուցակիցը, անդրադառնալով պարենամթերքի սղությանը, ասել է, որ եղած սահմանափակ պաշարով քաղաքի երկու մանկապարտեզները շարունակում են իրենց գործունեությունը՝ ապագա սերնդի մեջ դաստիարակելով նվիրական արժեքներ։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտ...
Վերջ տվեք պատճառաբանություններին կամ մի խանգարեք․ Արցախի պետնախարարը կոչով դիմում է բոլորին
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին գրում է Արցա...
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Կիևյան կամրջից պարզվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի դիմանկարը
Կիևյան կամրջից պարզել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի դիմանկարը։ Այս մասին գրում է «Առավոտ»-ը։ «Արցախի հերոս Ռոբերտ...