ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարկուճներ, դանակ, արնանման հետքեր․ կրակոցներ՝ Տիգրան Մեծ պողոտայում
Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներն են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Տիգրան Մեծ պողոտայում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը:
Ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում կատարում են ուժեղացված ծառայություն:
Դեպք վայրում հայտնաբերվել են 2 կրակված պարկուճ, դանակ, արնանման հետքեր, ակնոց:
Այս պահին ոստիկանությունը պարզում է՝ արդյոք դեպքի հետևանքով հիվանդանոց տուժած քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ:
Դեպքի վայր են ժամանել արդեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր՝ Ղրիմի կամրջի վրա միջադեպից րոպեներ անց
Mash-ը հրապարակել է դաժան կադրեր, որոնցում երևում են Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի հետևանքով վթարված ավտոմեքենա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ Երևանի շենքերից մեկում բռնկված հրդեհից․ մարդկանց տարհանել են
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Երևանի կենտրոնում բռնկված հրդեհը մարելու համար դեպքի վայր են մեկնել 3 մար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման․ Սոբյանին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ առավոտյան ժամը 04։00-ի սահմաններում անօդաչու սար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին հրդեհ՝ Երևանի Ամիրյան փողոցում
Համացանցում տարածվել են կադրեր, որոնցում երևում է, որ հրդեհ է բռնկվել Երևանի նորակառույց շենքերից մեկի տանիքում։ Ըս...