ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք ու ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը. Փաշինյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ։ Այս մասին կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել։
«Այս պահին մեր խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է դիվանագիտական եղանակներով, նաև՝ միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն ու օբյեկտիվ ներկայացնելու միջոցով»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, թե այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը։
«Միևնույն ժամանակ, Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է ու պետք է բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հուսով եմ՝ դուք սովամահ եք լինելու, այն էլ՝ ձեր ամուսնու գրկում․ արցախցի պատգամավորը՝ Փաշինյանի տիկնոջը
Տիկի՛ն Էրատո, կողմնորոշվեք, ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը»․ Դավիթ Տոնոյան
«Զինված ուժերի խնդիրն է կռվել և հաղթել»: Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը կենդանի կատարմամբ վրացական երաժշտություն է ունկնդրում
ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութեր, որոնցում նա կենդանի կատարմամբ ունկնդրու...