Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հուսով եմ՝ դուք սովամահ եք լինելու, այն էլ՝ ձեր ամուսնու գրկում․ արցախցի պատգամավորը՝ Փաշինյանի տիկնոջը

Տիկի՛ն Էրատո, կողմնորոշվեք, ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան: Անձամբ դուք, հուսով եմ, սովամահ եք լինելու, այն էլ՝ ձեր ամուսնու գրկում։ Այս…

Տիկի՛ն Էրատո, կողմնորոշվեք, ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան: Անձամբ դուք, հուսով եմ, սովամահ եք լինելու, այն էլ՝ ձեր ամուսնու գրկում։ Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասել է պատգամավոր Նելա Գրիգորյանը։

 

«Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ: Արցախից հրաժարվելով՝ ՀՀ-ի համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ՝ ավելացան: Խաղաղության դարաշրջան մուրող վիժվածքը բերեց մեզ կործանման: Միայն միասին կարող ենք դիմադրել հայրենիքի հանձնման ազգադավ գործողություններին»,- ասել է նա՝ հավելելով, որ հայ ժողովրդի համար չի կարող ընդունելի լինել Արցախն Ադրբեջանի կազմում

 

 

«Բոլորիս նպատակը մեկն է՝ պահպանել մեր հայրենիքն ու հերոսների պատիվը. սա՛ պետք է լինի օրվա հրամայականը: Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը Փաշինյանն է ու նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը», - ասել է նա:

 

Անդրադառնալով ՀՀ վարչապետի կնոջ սոցցանցային հրապարակումներին՝ նշել է.

 

«Փաշինյանն ու իր Էրատո տիկինը թքած ունեն Արցախի կորստի համար. իրենց բանջարաբոստանային կուլտուրաներն են հրապարակում, երբ արցախյան հասարակությունը գոյաբանական խնդրի առջև է կանգնած: Տիկի՛ն Էրատո, կողմնորոշվեք, ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան: Անձամբ դուք, հուսով եմ, սովամահ եք լինելու, այն էլ՝ ձեր ամուսնու գրկում»:

 

Պատգամավորը խոսքը եզրափակել է Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչով.

 

«Դու մնալու ես մեր ազգի պատմության մեծագույն դավաճանը, այն ինչ արել ու անում ես, չի կարող ներվել: Դու պետական հանցագործ ես, պիտի ցմահ բանտարկվես, հեռացի՛ր՝ ինչքան կարող ես շուտ»: 

 

Նշենք, որ ելույթն ընդունվել է ծափահարություններով: Հավելենք, որ Նելա Գրիգորյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունից է:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250