Սփյուռքի նախկին նախարարի եղբորորդին Գյուլագարակում հյուրանոցային համալիր և քոթեջային թաղամաս է կառուցում․ «Հետք»
Հրանուշ Հակոբյանի եղբորորդին Գյուլագարակում հյուրանոցային համալիր և քոթեջային թաղամաս է կառուցում։ Այս մասին գրում է «Հետքը»։
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքից Դենդրոպարկ տանող ճանապարհի աջ մասում՝ Գարգառ բնակավայրի վաչական տարածքում շինարարական եռուզեռ է։ Եղևնիներով անտառապատ տարածքին կից հարթավայրում մի քանի նոր շինության պատեր արդեն կանգնած են, նորերի հիմքերն են փորվում։ Դենդրոպարկ տանող ճանապարհին տեղադրված ցուցանակն ազդարարում է քոթեջային թաղամասի կառուցման մասին։
Կառուցապատողը Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի եղբորորդին է՝ Հրայր Հակոբյանը։ Կառուցապատողի հայրը՝ Կորյուն Հակոբյանը, նույնպես երկար տարիներ պետական պաշտոնյա է եղել։
Կառուցապատողը 2021 թ.-ին տարբեր անձանցից ընդհանուր առմամբ 4.3 հա գյուղատնտեսական հողամաս է գնել, զբաղվել դրա նպատակային նշանակության փոփոխմամբ։ Նախորդ տարի ստացել է քոթեջային թաղամասի կառուցման թույլտվություն։
Ըստ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի, համալիրը բաղկացած է լինելու 74 հատ 1 և 2-հարկանի առանձնատներից և 5-հարկանի հյուրանոցից։ Նախատեսվում է ֆուտբոլի փոքր դաշտ, թենիսի դաշտ, առևտրի սրահ և զվարճանքի կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
[4733b98c5050258fce3cb27aa7249ce9.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...