Ռուսաստանը դարձել է Չինաստանին նավթի գլխավոր մատակարարը
Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալներով՝ հունիսին Չինաստանը Ռուսաստանից ներկրել է ռեկորդային՝ 10,5 մլն տոննա հում նավթ, որը կազմում է 2,56 մլն բարել` օրական 5,23 մլրդ դոլար ընդհանուր գումարով։ Այս մասին հաղորդվում է վարչության կայքում։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ 2023 թվականի առաջին վեց ամսում Չինաստան ռուսական նավթի մատակարարումների ծավալը 2022 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 27%-ով՝ հասնելով 52,6 մլն տոննայի, ինչը կազմում է օրական 2,12 բարել։ Այսպիսով, Ռուսաստանը նավթի մատակարարումների քանակով շրջանցեց Սաուդյան Արաբիային։
Ռուսաստանի Դաշնությունը նաև ավելացրել է հեղուկ բնական գազի մատակարարումը Չինաստան 2023 թվականի առաջին կիսամյակում։ Մոսկվան Պեկինին մատակարարել է LNG ընդհանուր 2,67 մլրդ դոլարով, այդպիսով զբաղեցնելով երրորդ տեղը Չինաստանին այս վառելիքի մատակարարմամբ՝ զիջելով միայն Ավստրալիային և Քաթարին, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են առաջին և երկրորդ տեղերը։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը նվազեցրել է իր նավթի զեղչերը, որը մատակարարվում է հնդկական վերամշակող գործարաններին՝ մեկ բարելի դիմաց 30 դոլարից հասցնելով 4 դոլարի։