Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սպիտակում շունը կծել է 8-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սպիտակում շունը կծել է 8-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր՝ հուլիսի 20-ին Լոռու մարզում երեխայի վրա հարձակվել է շղթայով կապված շուն։ Այս մասին հայտնում են Սպիտակի ԲԿ-ից։ Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում ​ շունը հարձակվել է…

Այսօր՝ հուլիսի 20-ին Լոռու մարզում երեխայի վրա հարձակվել է շղթայով կապված շուն։ Այս մասին հայտնում են Սպիտակի ԲԿ-ից։

 

Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում ​ շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա և պատճառել ​ մարմնական բազմաթիվ ​ վնասվածքներ։ Մասնավորապես ՝ դեմքի, գլխի և պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։

 

Երեխան հիվանդանոց է ընդունվել ​ լաթաձև պատռվածքներով՝ ​ ծայրահեղ ծանր վիճակում։ ​ Փոքրիկն անմիջապես տեղափոխվել ​ է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը մայրապետից մինչեւ վիրաբուժական թիմ՝ ​ ​ ​ շարունակում են պայքարել ​ երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տևած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

 

ԲԿ-ից հայտնում են, որ շան հարձակումից տուժած փոքրիկի վիրահատությունն ավարտվել է բարեհաջող։

 

[bb714ab30ae4440c3eb0abdd250146e0.jpg]

[f1cf9ac58b62ca571915810e5e4bc3f5.jpg]

[730b90cf43804d9922e05593eb51faa8.jpg]

[c94382168fc078c2ac862ce27f3d03b9.jpg]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250