Հրդեհ՝ Մարգարայի հայ-թուրքական անցակետում․ մանրամասներ
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա վարչական շրջանում ՝ թուրքական սահմանի ապագա անցակետի շինարարության հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրդեհվել է Մարգարայի սիմվոլը համարվող, դեռևս 1960-ականներին կառուցված սահմանապահ ուղեկալի դիտաշտարակը։
Դիտաշտարակի վրա արագիլի բույն է եղել․ այն վնասվել ու քանդվել է: Թե պատճառը ո՞րն է՝ եղել. քամին կամ էլ շինաշխատանքների պատճառով է վնասվել՝ հայտնի չէ։ Սակայն, բնի հատվածի մի մասն ընկել է դիտաշտարակի վրա ու երբ «բալգարկայով» գործ են արել, կայծ է բռնկվել ու ժամը 15.30- ի դրությամբ հրդեհ է բռնկվել։
ՀՀ ներքին գործերի նախարարության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Auroranews-ի հետ զրույցում հաստատեց հրդեհի առկայությունը։
«Ահազանգ է ստացվել, որ ուղեկալի վրա թռչնի բույն է վառվում։ 15.45-ին մեկնած խումբը կրակը մեկուսացրել է, իսկ այս պահին որքան հասկանում եմ, հրդեհաշիջման աշխատանքներ են տանում»,- ասաց Գաբիրելյանը։
Հիշեցնենք, որ Մարգարայի մոտակայքում ակտիվ շինարարություն է գնում, կառուցվում են շարժական մաքսակետեր։ Հին կառույցներին ձեռք չեն տվել, սակայն նորերը նոր թափով են կառուցվում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սպիտակում շունը կծել է 8-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր՝ հուլիսի 20-ին Լոռու մարզում երեխայի վրա հարձակվել է շղթայով կապված շուն։ Այս մասին հայտնում են Սպիտակի ԲԿ-ից։&nbs...
31-ամյա երիտասարդը դանակահարել է համաքաղաքացի 4 երիտասարդներին. նրանցից մեկը մահացել է
31-ամյա երիտասարդը դանակահարել է համաքաղաքացի 4 երիտասարդներին։ Նրանցից մեկը մահացել է։ Սպանությունը տեղի է ունեցել Կոտա...
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են երկու մեքենա․ կա երկու զոհ և երկու տուժած
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա երկու զոհ և երկու տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։ Հուլիսի 18-ին, ժամը 04։0...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երեք մեքենա Երևան-Իջևան ճանապարհին բախվել են իրար․ կան տուժածներ
Հուլիսի 21-ին, ժամը 11։55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է...