ԼՂ-ի բնակչության հումանիտար իրավիճակի վատթարացման ռիսկ կա․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել կազմակերպությունում ԱՄՆ գործերի հավատարմատար Քեթրին Բրաքերը, գրում է 1Lurer.am-ը։
Նա ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հանդիպումների անցկացումը, այդ թվում՝ հուլիսի 15-ին Բրյուսելում և հունիսի 27-29-ը՝ Վաշինգտոնում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելու՝ Հելսինկյան եզրափակիչ ակտում շարադրված սկզբունքների հիման վրա, մնում են առաջ գնալու միակ ճանապարհը»,- շեշտել է դիվանագետը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ Բրաքերը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակի վատթարացման ռիսկ կա։
«Մենք կրկին կոչ ենք անում կողմերին զերծ մնալ սադրիչ, սպառնացող կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից»,- նշել է ԱՄՆ ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականո...
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ մ...
Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում: «Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանի...