Հոլանդահայ Ասլան Ասլանյանի մուտքը Հայաստան արգելվել է․ պատգամավոր
Այսօր ևս մեկ հայի արգելվել է մուտք գործել Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ասլան Ասլանյանը Նիդերլանդների քաղաքացի է, Հայաստան է ժամանել ընտանիքով: Զվարթնոց օդանավակայանում նրան չեն թողել մուտք գործել հայենիք, խլել են անձնագիրը, 10 ժամից ավել սպասեցրել օդանավակայանում, հետո հայտնել, որ պետք է հեռանա, քանի որ իր անունը ներառված է ՀՀ մուտքի արգելք ունեցողների ցանկում:
Փաստացի աշխարհում երկու պետություն` Ադրբեջանը և փաշինյանական Հայաստանն ունեն հայերի սև ցուցակներ:
Սա վերջին շրջանում կրկնվող նախադեպ է: Տեղեկացնում եմ, որ մենք իրավական ճանապարհով բողոքարկում ենք բոլոր այս ապօրինի որոշումները: Նման 4 դատական գործ արդեն գտնվում է դատարանում:
Այս նախադեպերը որևէ կերպ չպետք է ընկճեն սփյուռքի մեր հայրենակիցներին և պատճառ դառնան հայրենիքի հոգսերից օտարվելու համար: Որևէ իրավական հիմք չունեցող այս որոշումները խնդիր պետք է դառնան առաջին հերթին այն կայացնողների համար»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականո...
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ մ...
Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ Արայիկ Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ղարաբաղը շարունակելու է ինքնորոշման պայքարը և...