Ֆրանսիան կարող է կարևոր քայլ կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար
Ֆրանսիան կարող է կարևոր քայլ կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար՝ հյուպատոսական ներկայացուցչություն բացելով Սյունիքում, մարզային մայրաքաղաք Կապանում կամ Գորիս քաղաքում, ինչպես արդեն արել են այլ երկրներ։ Դա ուժեղ քայլ կլինի՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության, ինչպես նաև կհանդիսանա արժեքավոր ֆորպոստ Ֆրանսիայի ու Հայաստանի միջև համագործակցության զարգացման առումով։
Այս առաջարկությամբ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննային պաշտոնական նամակով դիմել են Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լոուրենս Պետելը և Սենատում համանուն խմբի նախագահ Ժիլբերտ Լյուկ Դեվինազը։
Ֆրանսիացի օրենսդիրների դիտարկմամբ՝ թեև Հայաստանի Հանրապետության հարավում գտնվող Սյունիքի մարզն ամենաքիչ բնակեցված լեռնային շրջանն է, այդուհանդերձ, չնայած իր աշխարհագրական մեկուսացմանը, 4500 ք/կմ տարածքով կենտրոնական տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հարցերում՝ նախևառաջ իր ընդերքում առկա օգտակար հանածոների հարստության պատճառով, որոնց շահագործումը Հայաստանի տնտեսության էական մասն է կազմում։
«Սյունիքը թեև կապված է Երևանի հետ միայն մեկ լեռնային ճանապարհով, այնուամենայնիվ հանդիսանում է էական միջանցք՝ Իրանի հետ սահմանով արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար։ Հայ-իրանական սահմանը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ 2020 թվականի աշնանը այն նաև միակն էր, որ բաց մնաց քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում՝ պաշտպանելով Հայաստանին լիակատար շնչահեղձությունից»,- նշված է Ֆրանսիայի արտգործնախարարին ուղղված նամակում։
«Ի վերջո, Սյունիքի հանդեպ նկրտումներ ունի ադրբեջանական վարչակարգը, որը ցանկանում է հասնել Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի ցամաքային միացմանը։ Այդ հավակնությունն ավելի մեծ պանթուրքական ծրագրի մի մասն է, որի նպատակն է կապել Բոսֆորի թյուրքական բնակչությանը Կասպից ծովի տարածաշրջանի հետ: Այս համատեքստում, երբ ռազմական անհավասարակշռությունն ամեն օր աճում է հօգուտ Ադրբեջանի, վերջինիս կողմից իրականացվելիք հնարավոր նոր ագրեսիան կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Նշված սպառնալիքին դիմակայելու համար Հայաստանը քիչ դաշնակիցներ ունի։ Դրանց թվում Ֆրանսիան ՀՀ-ի տարածքային ամբողջականության և հայ բնակչության անվտանգության երաշխավոր հանդիսացող ամենանվիրյալ պետություններից է»,- նշել են ֆրանսիացի օրենսդիրներն իրենց նամակում՝ ևս մեկ անգամ շեշտելով Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսական ներկայացուցչություն բացելու անհրաժեշտությունը։
Նմանատիպ հոդվածներ
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականո...
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ մ...
Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում: «Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանի...