Աննա Հակոբյանի ազգականը պիցցայի առաքիչին բաժնի պետ է նշանակել․ «Հրապարակ»
«Ընդամենը երեկ քաղաքապետարանի աշխատակիցներն անակնկալի են եկել, երբ Գովազդի, առեւտրի եւ սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել մեկին, որը, մեղմ ասած, այդ պաշտոնը զբաղեցնելու ոչ մի չափորոշիչի չի համապատասխանում»։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ բաժնի պետի պաշտոնը ժամանակավոր ստանձնել է փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի ընկերներից մեկը, որը ժամանակին աշխատել է որպես առաքիչ։
«Հավանաբար, առաքիչի համար ավելի հարմար պաշտոն չի գտնվել, եւ Վահագն Մկրտչյանը նրան կարգել է Գովազդի, առեւտրի եւ սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի պաշտոնում՝ որպես առաքիչի գործին առավել մոտ զբաղմունք։ Երեւի համարել է, որ առաքիչի փորձը բավարար է այդ պաշտոնի համար։
Ըստ մեր աղբյուրի՝ այս նշանակմանը խիստ դեմ է եղել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, բայց, ինչպես ասում են, անզոր է գտնվել Աննա Հակոբյանի ազգականի առաջ։
ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ ո՞վ է նոր բաժնի պետը։
«Երեկ ենք այդ բաժնի ժամանակավոր պաշտոնակատար ընտրել Սեւակ Խաչատրյանին։ Իմ մտերիմը չէ, բայց ծանոթ է, դե, շուրջ 3 ամիս է՝ այդ պաշտոնը թափուր էր, նախորդ պետն էլ հրաժարական տվեց»,- մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց փոխքաղաքապետը։
Պիցցայի առաքի՞չ էր, ի՞նչ սկզբունքով եք նրան նման պաշտոն վստահել։ «Ժամանակին աշխատել է նաեւ առաքիչ, բայց 3 տարի է՝ Ռազմական ոստիկանությունում թիկունքի պետ էր»,- պատասխանել է Մկրտչյանը։
[47de543afa82d7a1662b03ba8fbf46e1.webp]
Ինչպե՞ս եղավ, որ Ռազմական ոստիկանության համակարգից հրաժարվել է եւ նախընտրել առեւտրի բաժնի պետի պաշտոնը։ «Դե, աշխատանքի ընդունելիս մարդուն այդ հարցերը չենք տալիս, իր կամքն է»,- ասել է փոխքաղաքապետը։
Նշենք, որ ամիսներ առաջ էլ քննարկվեց փոխքաղաքապետի օգնական Կարեն Վարդանյանին Մկրտչյանի՝ աշխատանքից ազատելու լուրը։ Կարեն Վարդանյանին փոխարինեց Մկրտչյանի աներձագը՝ Գևորգ Յայլոյանը։ Վերջինս եղել է Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի վարորդը»,- գրել է օրաթերթը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարությունը` Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի մասին. ԶԼՄ
ԱՄՆ պետքարտուղարությունը պարզաբանել է «Radar Armenia»-ի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նստացույցին միանալու և Արց...
Ինքնամեկուսացման քաղաքականությունը օգուտ չի բերում. Բաքուն` Միրզոյանի մեղադրանքների մասին
Հայաստանը չի հասկանում, որ 30 տարվա ինքնամեկուսացման քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերում։ Ավստրիայի եվրոպական և միջա...
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հետ կապված իր որոշումը
Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչո...
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել. ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Ա...