Ադրբեջանից 700 մլն դոլար կպահանջեն․ ԶԼՄ
Ադրբեջանից կարող են 700 մլն դոլար պահանջել։ Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ The Scotsman-ին հղումով։
«ԵՄ երկրները պատրաստվում են դուրս գալ Էներգետիկ խարտիայի պայմանագրից, որը խոչընդոտում է կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարին և թույլ է տալիս նավթագազային ընկերություններին հատուկ դատարանում կառավարությունների դեմ հայցեր ներկայացնել:
Հիշեցնենք, որ Էներգետիկ խարտիայի մասին պայմանագիրը («Եվրոպական էներգետիկ խարտիա»), որին միացել են 50 երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, ընդունվել է 1994 թվականին և պաշտպանում է հետխորհրդային տարածքում գործող արևմտյան նավթային ընկերությունների շահերը։ Այս համաձայնագիրը նախատեսում է նաև հատուկ դատարանի ստեղծում՝ համաձայնագրին միացած պետություններից ցանկացածի ազգային իրավասությունից դուրս:
Այսինքն՝ եթե արևմտյան ընկերությանը դուր չի գալիս այն երկրի կառավարության էներգետիկ քաղաքականությունը, որտեղ այն գործում է, ապա այդ ընկերությունը կարող է դատական հայց ներկայացնել նրա դեմ, փոխհատուցում պահանջել կամ նույնիսկ պնդել, որ փոխվի կառավարության քաղաքականությունը։
Շոտլանդական The Scotsman հրատարակության համաձայն՝ Էներգետիկ խարտիայի պայմանագիրը կարող է թույլ տալ էներգետիկ ընկերություններին ստանալ մինչև 10 տրիլիոն (!!) դոլար փոխհատուցում այն երկրներից, որտեղ նրանք գործում են: Հարցն այն է, որ եվրոպական երկրները, կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում, այժմ փորձում են սահմանափակել նավթի, գազի և ածխի արտադրությունը կամ առաջնահերթություն տալ էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմանը։
Շոտլանդական հրատարակության տվյալներով՝ երկու հանքարդյունաբերական ընկերություններ 1,4 միլիարդ դոլարի հայց են ներկայացրել Նիդեռլանդների կառավարության դեմ՝ քարածխից աստիճանաբար հրաժարվելու որոշման պատճառով:
Ըստ The Scotsman-ի՝ ավելի քան 700 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջվում նաև Ադրբեջանի կառավարությունից՝ նավթի և գազի արդյունահանման ենթադրյալ արգելափակման համար։
Ադրբեջանական լրատվամիջոցը նշում է, որ իրեն չի հաջողվել պարզել, թե որ ընկերությունն է Ադրբեջանի դեմ 700 մլն դոլարի հայց ներկայացրել»,- գրում է աղբյուրը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի կառավարությունը պահանջում է դադարեցնել Երասխի գործարանի կառուցումը
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը։ Այս մասին...
Կհանդիպեն Հայաստան-Արդբեջան սահմանի տարբեր հատվածներում
Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ համաձայնությամբ՝ որոշվել է սահմանազատման հանձնաժողովի սահմանին կայանալիք հանդիպումները կ...
Արայիկ Հարությունյանը միացավ նստացույց անող քաղաքացիներին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն Ստեփանակերտի հրապարակում տեղադրված վրանում է։Հիշեցնենք, որ քիչ առաջ նա հանդես...
ԼՂ բեռ տանող շարասյունը դեռ սպասում է, Բաքուն հայտարարում է` խաղն ավարտված է. Կոստանյան
Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։ Այս մասին Twit...