Թուրք նախարարը նշել է «Զանգեզուրի միջանցք»-ի աշխատանքների ավարտման ժամկետները
«Զանգեզուրի միջանցքը» պատրաստ կլինի 4-5 տարի անց։ Այդ մասին CNN Turk-ի եթերում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
Նրա խոսքով՝ ֆինանսավորումը խնդիր չէ. 2,4 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը կառուցում են թուրքական երկու խոշոր կոնսորցիումներ, 43 կմ երկարությամբ գիծը շահագործման կհանձնվի 4-5 տարի անց։ Նա ընդգծել է, որ Թուրքիայում և Նախիջևանի հետ սահմանին աշխատանքներն ընթանալու են համաժամանակյա. երկրի ներսում գիծը 224 կմ է, Ադրբեջանի հետ սահմանին ձգվելու է մինչև 170 կմ, որից 150-ն արդեն պատրաստ է, իսկ ևս 20-ը կառուցելու է Ադրբեջանը:
Երթուղու ավարտից հետո Կարսից գնացքը կարող է ուղիղ հասնել Բաքու։ Ուրալօղլուի խոսքով՝ նոր միջանցքը թյուրքական աշխարհի համար կստեղծի ավելի կարճ և անխափան երթուղի, իսկ գոյություն ունեցող Բաքու–Թբիլիսի–Կարս գիծը կօգտագործվի մինչև թողունակության սահմանը:
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...