Թրամփը՝ Ուկրաինայի շուրջ իր մոտեցումների փոփոխության մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղ կարգավորման վերաբերյալ պարզություն կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ հավելելով, որ դրանից հետո կարող է փոխել իր մոտեցումը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ մեջբերելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը:
«Կարծում եմ՝ երկու շաբաթվա ընթացքում մենք կիմանանք՝ այս կամ այն կերպ։ Դրանից հետո մենք ստիպված կլինենք այլ մոտեցում ցուցաբերել, բայց կտեսնենք»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան, գտնվելով զուտ պաշտպանական դիրքում, Ռուսաստանի հետ հակամարտությունում հաղթելու դիրքում չէ:
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...