Սա դժվար պատերազմ է, և Զելենսկին անում է այն ամենը, ինչ կարող է. ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ ասելով, որ ուկրաինացի առաջնորդը «շատ լավ տեսք ունի» և «համառորեն պայքարում է»։ Այս մասին նա հայտարարել է ամերիկացի լրագրող Թոդ Սթարնսի հետ հարցազրույցում:
Թրամփը նաև մեկնաբանել է Զելենսկու արտաքին տեսքը օգոստոսի 18-ին Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ՝ համաձայնելով լրագրողի այն դիտարկման հետ, որ Ուկրաինայի նախագահը «իսկապես պատշաճ կերպով էր հագնված Սպիտակ տան համար»։
Դիտարկումը վերաբերում էր Զելենսկու՝ պաշտոնական սև կոստյում կրելու որոշմանը, որը տարբերվում էր նրա սովորական զինվորական համազգեստից և ընդգծում էր հանդիպման դիվանագիտական բնույթը։
Թրամփը նաև նշել է Ուկրաինայի նախագահի առջև ծառացած դժվարությունները՝ ասելով.
«Սա դժվար պատերազմ է, և Զելենսկին անում է այն ամենը, ինչ կարող է»։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...