Թրամփը խելագարություն է անվանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին խոսակցությունները
Թրամփը խելագարություն է անվանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին խոսակցությունները: ԱՄՆ նախկին նախագահը նաև նախագահի գործող վարչակազմին համարում է ոչ կոմպետենտ, Ռուսաստանի հետ պատերազմ սանձազերծելու վտանգ ներկայացնող: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Բայդենը չի կարող նույնիսկ բարձրանալ ինքնաթիռի թեքահարթակը և չի կարող երկու նախադասություն կազմել: Վերջին բանը, որ պետք է անի այս ոչ կոմպետենտ վարչակազմը, դա միջուկային զենք ունեցող Ռուսաստանի հետ պատերազմում ռիսկի դիմելն է»,- ասել Է Թրամփը:
Նա հավելել է, որ ամերիկյան զինանոցները, ինչպես գանձարանը, դատարկ են, իսկ ԱՄՆ-ն ամբողջովին նվաստացած է կոռումպացված և վարկաբեկված նախագահ Ջո Բայդենի իշխանության պատճառով:
Բացի այդ, նախկին նախագահը խոստացել է նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում դադարեցնել ուկրաինական հակամարտությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ինքնամեկուսացման քաղաքականությունը օգուտ չի բերում. Բաքուն` Միրզոյանի մեղադրանքների մասին
Հայաստանը չի հասկանում, որ 30 տարվա ինքնամեկուսացման քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերում։ Ավստրիայի եվրոպական և միջա...
ԱՄՆ պետքարտուղարությունը` Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի մասին. ԶԼՄ
ԱՄՆ պետքարտուղարությունը պարզաբանել է «Radar Armenia»-ի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նստացույցին միանալու և Արց...
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել. ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Ա...
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հետ կապված իր որոշումը
Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչո...