Փաշինյանին Լարսի հարցով տված խոստումներն իրականացրել ենք․ ՌԴ վարչապետ
Վերին Լարսում բացարձակ ռեկորդ է սահմանվել. հունիսին անցել է 31 622 բեռնատար, այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարել է Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը։
Նա նշել է, որ տեմպը պահպանվում է, հուլիսին հերթեր չկան։
«Սա և՛ մեր գերատեսչությունների, և՛ գործընկերների համատեղ հսկայական աշխատանքն է։ Մեր հայ գործընկերները նաև օգնում են մեզ համակարգել մեր աշխատանքը վրացի գործընկերների հետ, որոնց հետ, մասնավորապես, պայմանավորվում ենք, թե ինչպես մեքենաները միմյանց հանձնել հսկողության»,- ասել է Դավիդովը։
ՌԴ վարչապետը նման փոխգործակցությունը «առողջ համագործակցություն» է որակել։
«Առողջ համագործակցություն է։ Առաջին հերթին պետք է մտածել այն մարդկանց մասին, որոնք տուժում են, եթե նման մեխանիզմները չեն գործում․ նրանք հերթ են կանգնում, իսկ ձեռնարկատերերը գումար են կորցնում», - հավելել է ՌԴ վարչապետը։
Նա հիշեցրել է, որ հունիսի 7-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս թեմայի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել, իսկ իրենք խոստումներ էին տվել, որոնք կատարվել են։
Հիշեցնենք՝ հունիսի 22-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Վերին Լարսի անցակետի հետ կապված Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկարատև խոսակցությունը բերել է կոնկրետ ադյունքի։
Նմանատիպ հոդվածներ
Ինքնամեկուսացման քաղաքականությունը օգուտ չի բերում. Բաքուն` Միրզոյանի մեղադրանքների մասին
Հայաստանը չի հասկանում, որ 30 տարվա ինքնամեկուսացման քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերում։ Ավստրիայի եվրոպական և միջա...
ԱՄՆ պետքարտուղարությունը` Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի մասին. ԶԼՄ
ԱՄՆ պետքարտուղարությունը պարզաբանել է «Radar Armenia»-ի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նստացույցին միանալու և Արց...
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել. ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Ա...
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հետ կապված իր որոշումը
Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչո...