Վագներականը սպանել է երկու վարձկանի, ովքեր հրաժարվել են աջակցել Պրիգոժինի ապստամբությանը․ ԶԼՄ
Վագներականը ձերբակալվել է իր երկու գործընկերների սպանության համար, ովքեր հրաժարվել են աջակցել Պրիգոժինի ապստամբությանը։ Այս մասին գրում է թելեգրամյան NEXTA.Լive ալիքը։
Նշվում է, որ ծնունդով Ղրղզստանից Յարոսլավ Շեխովցովը բերման է ենթարկվել երկու մարդու սպանության կասկածանքով, որոնց մարմինները հուլիսի 6-ին հայտնաբերվել են Վորոնեժի մարզի անտառային գոտում։
Նա հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ծառայել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունում և սպանել երկու վարձկանների՝ ապստամբությանը մասնակցելուց հրաժարվելու համար։
Հավելենք, որ ավելի վաղ Baza թելեգրամյան ալիքը հայտնել էր, որ Վորոնեժի մարզում զինվորական համազգեստով երկու մահացած տղամարդու դի է հայտնաբերվել։ Դիակների կողքին եղել է ՈՒԱԶ - «Բուխանկա» մեքենա, որի ներսում եղել է զենք-զինամթերք։
Նմանատիպ հոդվածներ
Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ից
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկա...
ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ըն...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասի...
Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը
Հուլիսի 28-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զե...