ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սա էլ Ջուլիկ տատին»․ Բաբկեն Թունյան
Անցած նիստերից մեկի ժամանակ ամբիոնից փոխանցեցի Ջուլիկ տատիի խոսքերը: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Սա էլ Ջուլիկ տատին)
Վերջերս ԱԺ գալիս Դեմիրճյան փողոցի վրա այս տատիկը ձայն տվեց, ասաց, որ մեր բոլոր նիստերը նայում է ու խնդրեց, որ իմ անունից պատգամավորներին փոխանցեմ՝ ամոթ է, երկիրն այս վիճակում, մենք ինչ ենք անում, ոնց ենք իրար բզկտում...
Անցած նիստերից մեկի ժամանակ ամբիոնից փոխանցեցի նրա խոսքերը:
Այսօր ԱԺ գալիս նորից հանդիպեցինք: Տեսել էր, ու հարցնում էր՝ բան կփոխվի՞: Ասացի՝ տեսնենք»:
Պատգամավորը նաև հավելել է, որ հաջորդ անգամ իր հարևան Պողոսի խոսքերն է փոխանցելու, նշելով․ «չնայած ոմանց կարող է դուր չգալ)»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ, Բաբկեն Թունյանն Ազգային ժողովում հայտնել է, որ Ջուլիկ տատին ասել է՝ տղա ջան, ես խնդրում եմ գնա էտ ձեր ժողովում ասա՝ էս ինչ եք անում, էս ինչ եք խոսում, մի հատ ուշքի եկեք: