Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Ճապոնական ծովում
Ռուսաստանը և Չինաստանը Ճապոնական ծովում կանցկացնեն «Հյուսիս/Փոխգործակցություն-2023» ռազմածովային զորավարժությունները, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը դուրս են եկել Վլադիվոստոկից։
Ռուսաստանը զորավարժություններում կներկայացնեն խոշոր հակասուզանավային «Адмирал Трибуц», «Адмирал Пантелеев», «Гремящий» և «Герой РФ Алдар Цыденжапов» կորվետները: Գործողությունները կղեկավարի Խաղաղօվկիանոսյան նավատորմի տարատեսակ ուժերի Պրիմորսկի նավատորմի հրամանատար, կոնտրադմիրալ Վալերի Կազակովը, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությանը։
Մի քանի օր առաջ Չինական նավատորմի չորս ռազմանավ և մեկ մատակարարող նավ դուրս են եկել Ցինդաո նավահանգստից։ Պեկինը մտադիր է զորավարժություններում օգտագործել ավիացիան։ Չինաստանը հայտարարել է, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել երկու բանակների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը և բարելավել «տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը համատեղ պահպանելու և անվտանգության տարբեր մարտահրավերներին արձագանքելու» կարողությունները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...
Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգայ...
Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը, կիրառել է ականանետ․ Արցախի ՊՆ
Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տր...