Մանրամասներ՝ Բալասանյանի գործով․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Երեկ դատարանը չբավարարեց Վիտալի Բալասանյանի կալանավորման միջնորդությունը: Ավելի վաղ ազատ էին արձակվել նաեւ մյուս ձերբակալվածները` որդին եւ եղբայրը: Իհարկե, մեղադրանքները տարբեր էին` որդուն մեղադրում էին 75 միլիոն դրամ պետական վարկը ոչ նպատակային օգտագործելու համար, իսկ Բալասանյանին` 336-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար: Հիշեցնենք, որ նա իր տուն խուզարկության եկած անձանցից պահանջել էր ասել, թե ինչ են փնտրում, եւ ցույց տալ դատարանի որոշումը` խուզարկության մասին։ ԱԱԾ աշխատակիցները հրաժարվել էին, եւ նա դիմադրություն էր ցույց տվել: Դրան հաջորդել էր ուժի կիրառմամբ Բալասանյանին բերման ենթարկելը:
Հավանաբար, հանրային աղմուկը մեծ էր, եւ Արցախի իրավապահ մարմինները խուսափեցին իրավիճակը լարելուց: Սակայն մեզ հասած տեղեկություններով, Արցախում մի քանի օր քննարկել են խուզարկության կադրերը հրապարակելու հարցը: Անգամ լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ-ականներն առնվազն «Տուշոնկա-2» տեսարաններ են հայտնաբերել Բալասանյանի տանը, սակայն ձեռնպահ են մնացել դրանք հրապարակայնացելուց»:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը միացավ նստացույց անող քաղաքացիներին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն Ստեփանակերտի հրապարակում տեղադրված վրանում է։ Հիշեցնենք, որ քիչ առաջ նա հանդե...
Ադրբեջանի կառավարությունը պահանջում է դադարեցնել Երասխի գործարանի կառուցումը
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը։ Այս մասին...
Բայրամովն արցախցիների կարիքների համար չի բացառել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կո...
Կհանդիպեն Հայաստան-Արդբեջան սահմանի տարբեր հատվածներում
Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ համաձայնությամբ՝ որոշվել է սահմանազատման հանձնաժողովի սահմանին կայանալիք հանդիպումները կ...