Գերմանիայի արտգործնախարարը ոճաբանի վրա ծախսում է օրական մոտ 9 հազար եվրո. Bild
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի ոճաբանի ծառայությունները դաշնային բյուջեին օրական արժենում են գրեթե ինը հազար եվրո։ Այս մասին հայտնում է գերմանական Bild թերթը։
Ըստ հրապարակման՝ 2022 թվականին Բերբոքը հարկատուների համար դարձել է կառավարության ամենաթանկարժեք նախարարը։ Նրա հետ կապված ծախսերը կազմել են 136 000 եվրո։
Թերթը պնդում է, որ «ֆեմինիստական արտաքին քաղաքականության առաջամարտիկը» իր դիմահարդարին վճարել է օրական 8925 եվրո՝ ըստ հաստատված դրույքաչափի»։
Bild-ի փոխանցմամբ, միայն այս տարվա առաջին կիսամյակում Գերմանիայի դաշնային նախարարություններում վարսահարդարների, դիմահարդարների, կոսմետոլոգների և լուսանկարիչների ծառայության դիմաց ծախսերը կազմել են մոտ կես միլիոն եվրո։
Գերմանացի հայտնի սահմանադրական իրավաբան, պրոֆեսոր Քրիստիան Հիլգրուբերը բարձր ծախսերն անվանել է «իրավականորեն կասկածելի» և «քաղաքականապես տգեղ»:
Հարկ վճարողների ասոցիացիայի նախագահ Ռայներ Հոլցնագելն իր հերթին ասել է, որ դժվար է քաղաքացիներին փոխանցել, թե ինչու պետք է հարկեր վճարեն՝ քաղաքական գործիչների՝ դիմահարդարների և վարսահարդարների ծառայություններից օգտվելու համար։ Նա պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին հորդորել է գեղեցկության համար վճարել սեփական գրպանից։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...