Գեներալ Սուրովիկինին զրկել են լիազորություններից, սակայն նրա ճակատագիրը դեռ որոշված չէ
Գեներալ Սուրովիկինին զրկել են լիազորություններից, սակայն նրա ճակատագիրը դեռ որոշված չէ: Այս մասին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
Գերատեսչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովի խոսքով՝ Սուրովիկինն այժմ Ռուսաստանում է, և նրա «ճակատագրի» հարցը դեռ որոշվում է։
Նա հավելել է, որ Ռուսաստանի ռազմական հրամանատարության վերադասավորումները ձեռնտու են Ուկրաինային, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա կազդի ՌԴ զինված ուժերի մարտունակության և բարոյականության վրա։
Անդրեյ Յուսովը նաև ասել է, որ որքան մեծ լինեն հաջողությունները ուկրաինական պաշտպանության ուժերի ճակատում, այնքան ավելի շատ ներքին հակամարտություններ կբորբոքվեն Ռուսաստանում։ Սակայն այժմ ուկրաինական հրամանատարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերը առաջ գնան՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում ՌԴ-ում։
Նմանատիպ հոդվածներ
Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ից
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկա...
ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ըն...
Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը
Հուլիսի 28-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զե...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասի...