5 տարի փորձում են գործերիս խոչընդոտել․ Սիրուշոն՝ իրեն դատախազություն հրավիրելու մասին
Օրերս հայտնի դարձավ, որ երգչուհի Սիրուշոյին հրավիրել են ՀՀ դատախազություն: Նրան կանչել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Այս առնչությամբ երգչուհին ինստագրամյան իր միկրոբլոգում նշել է, որ անկախ խոչընդոտներից, շարունակելու է երգել և ստեղծագործել:
«5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել. ու այս օրերին էլ նույնպես։ Արդեն իմունիտետ ունեմ ու անտարբեր եմ։ Գործը, որ արել եմ միշտ շարունակում եմ անել, ու կապը, որ ունեցել եմ հանդիսատեսի հետ միշտ, շարունակելու եմ ունենալ»,- գրել է երգչուհին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի գույքը կբռնագանձվի։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտ...
Վերջ տվեք պատճառաբանություններին կամ մի խանգարեք․ Արցախի պետնախարարը կոչով դիմում է բոլորին
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին գրում է Արցա...
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...