![Սիմոնյանի անդրադարձը՝ իր որդու քավորի՝ 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր լինելու մասին հրապարակմանը](https://auroranews.am/storage/img/base_image/old/e447b1831ba9a6b9c65eea761c07ed97.webp)
Սիմոնյանի անդրադարձը՝ իր որդու քավորի՝ 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր լինելու մասին հրապարակմանը
![Սիմոնյանի անդրադարձը՝ իր որդու քավորի՝ 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր լինելու մասին հրապարակմանը](https://auroranews.am/storage/img/base_image/old/e447b1831ba9a6b9c65eea761c07ed97.webp)
«Սենց էժան մանիպուլյացիաները, դատարկ նյութերը ե՞րբ են ավարտվելու»։ ԱԺ նախագահ Ալեն Սինոնյանը անդրադարձել է «Հետք»-ի այն հրապարակմանը, որում նշվում է, որ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է։
«Եվս մեկ ՓՈՒՉԻԿ
Ձեզ եմ ներկայացնում հերթական նյութը, որտեղ մոտ մեկ տասնյակ անգամ շեշտվում է Ալեն Սիմոնյան անունը: Բնական է` ոչ մի փաստ , ոչ մի կապ , ոչ մի փաստաթուղթ, նույնիսկ ոչ մի բանավոր հղում , ոչ մի ՀԵՏՔ ,միայն այն, որ մի քանի սեփականատերերից մեկը իմ երեխայի քավորն է և իմ վաղեմի ընկերը:
Սենց էժան մանիպուլյացիաները, դատարկ նյութերը ե՞րբ են ավարտվելու: Սենց նյութերը վարկաբեկում են հետաքննական լրագրությունը, առանց փաստ մանիպուլյացիա է արվում, որը հետաքննության գաղափարի մեջ չի տեղավորվում», - գրել է նա՝ հավելելով․
«հ.գ. Լավ , լրագրողի նեղ անձնական դրդապատճառներն ինձ լավ հայտնի են, բա մեկը կողքից չի ասել՞ էս ինչ փուչիկ ա»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հետքը» պարզել է, որ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման մեջ փայ (բաժնեմաս) ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը, որը դատարանի վճռով սնանկ է ճանաչված։