Օր–օրի Արցախում վիճակը սրվում է և ամեն օր ավելի մեծ տեմպով է սրվում, քան նախորդ օրը. Արտակ Բեգլարյան
Օր–օրի վիճակը սրվում է և ամեն օր ավելի մեծ տեմպով է սրվում, քան նախորդ օրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով, գլխավոր խնդիրը վառելիքի խնդիրն է.
«Մասնավորապես հիմա ավելի մեծ չափով է հանրային տրանսպորտը կրճատվել: Ուրբաթ օրը նախագահը հստակ թիվ նշել է, որ շուրջ 50 տոկոսով այն կրճատվել է: Հիմա այդ թիվը կարող է լինել 70-80 տոկոս:
Բերքահավաքի աշխատանքները բավական դժվար են ընթանում կրկին դիզվառելիքի սղությամբ պայմանավորված: Առողջապահական համակարգը բավականին դժվար է գործում, քանի որ էլեկտրամատակարարման խափանումների ժամանակ պետք է ունենքն իզվառելիքով աշխատող գեներատորներ, որոնք արդեն բավարար չափով չեն գործում: Նույնը շտապօգնության մեքենաների վառելիքի հետ կապված բավականին սուղ է, թեև դեռևս կարողանում ենք մատակարարել, բայց կարող է մի քանի օրից այդտեղ էլ դժվարություններ լինեն:
Սննդի ասով, ավելի շատ ոչ թե սննդի պակաս կա, թեև դա էլ կա, բայց հաշվի առնելով, որ ամառ է, բանջարեղեն արտադրվում է, հնարավոր է որոշ ժամանակ տեղական արտադրության սննդով ապահովել ժողովրդին, բայց հաշվի առնելով վառելիքի պակասը, դժվարություններ ենք ունենում դաշտերից, ջերմոցներից, արտադրամասերից սնունդը մատակարարել բոլոր բնակավայրեր: Դեղորայքի հետ կապված վիճակը կայուն է, բայց օրեցօր վատանում է: Կայուն է, որովհետեւ հունիսի 15-ից դադարեց մատակարարումը, հետո հունիսի 25-ից վերսկսվեց Կարմիր խաչի միջոցով և դեռևս այդ ժամանակ մատակարարված դեղորայքը կարողանում ենք որոշ չափով բաշխել թե դեղատներում, թե հիվանդանոցներում»,- ընդգծել է Բեգլարյանը՝ հավելելով, որ հունիսի 15-ից ի վեր բացի դեղորայքից, որը մի քանի անգամ Կարմիր խաչը ներկրել է, ոչ մի այլ պարագա՝ լինի սնունդ, վառելիք, հիգիենայի պարագաներ եւ այլն, չի ներկրվել Հայաստանից Արցախ:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...