ՀՀ ԱԺ պատգամավորներն արձակուրդ են գնացել
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այսօրվանից տարբեր ժամանակահատվածներով մինչև սեպտեմբերի 1–ը կլինեն արձակուրդում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Ազգային ժողովի կանոնակարգով» ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թ հուլիսի 17-31-ը ներառյալ կգտնվի ամենամյա արձակուրդում:
Իր կարգադրության մեջ նա նշել է, որ իր բացակայության ժամանակ` հուլիսի 17-23-ը, ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվում է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին: Իսկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի հուլիսի 24-31-ը:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ևս ստորագրել է կարգադրություն, ըստ որի` ՀՀ ԱԺ պատգամավորներին հուլիսի 17-ից օգոստոսի 25-ը ներառյալ ամենամյա հերթական արձակուրդ է տրամադրվում:
Ռուբեն Ռուբինյանն արձակուրդում կլինի հուլիսի 24-ից օգոստոսի 4-ը և օգոստոսի 9-ից սեպտեմբերի 1-ը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին հերթական արձակուրդի մի մասը կտրամադրվի օգոստոսի 1-ից սեպտեմբերի 1-ը:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...