ԵՊՀ պարզաբանումը՝ Գևորգ Պետրոսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ․ ԶԼՄ
«Գևորգ Պետրոսյանին ուղարկվել է ազատման վերաբերյալ պատշաճ ծանուցում»։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ մամուլի պատասխանատու Քնար Միսակյանը։
«Գևորգ Պետրոսյանը ԵՊՀ-ում աշխատել է ժամավճարային հիմունքով դասախոս: Հունիսի 19-ին նրա համալսարանական էլհասցեին ուղարկվել է ազատման վերաբերյալ պատշաճ ծանուցում», - ասել է ԵՊՀ մամուլի պատասխանատու Քնար Միսակյանը։
Հարցին, թե որն է եղել պատճառը, հաշվի առնելով նաև այն, որ Պետրոսյանն աշխատանքային իրավունքի դոցենտն է՝ Միսակյանը պատասխանել է.
«Ամբիոնն է այդպես որոշել»։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԵՊՀ-ն ազատել է իրեն աշխատանքից։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...