Արմավիրում 3-ամյա տղան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել
Արմավիրում 3-ամյա տղան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։
Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզում երեկ՝ հուլիսի 16-ին։ Ժամը 20։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա։
Նշվում է, որ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և նրան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոն։
Ոստիկանները պարզել են նաև, որ երեխան հիվանդանոց էլ տեղափոխվել իրենց շենքի 4-րդ հարկի բնակարանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։
Կայքի տեղեկություններով՝ երեխան հյուրասենյակում գտնող աթոռի վրա է բարձրացել, ապա պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
[259dce73f59f938778db4bc992fd4569.jpg]
Նմանատիպ հոդվածներ
31-ամյա երիտասարդը դանակահարել է համաքաղաքացի 4 երիտասարդներին. նրանցից մեկը մահացել է
31-ամյա երիտասարդը դանակահարել է համաքաղաքացի 4 երիտասարդներին։ Նրանցից մեկը մահացել է։ Սպանությունը տեղի է ունեցել Կոտա...
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են երկու մեքենա․ կա երկու զոհ և երկու տուժած
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա երկու զոհ և երկու տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։ Հուլիսի 18-ին, ժամը 04։0...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սևանի Շորժա լողափի մոտ Jeep մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է լճում
Սևանա լճի Շորժա լողափի մոտ Jeep մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է Սևանա լճում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։...
Հրդեհ՝ Մարգարայի հայ-թուրքական անցակետում․ մանրամասներ
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա վարչական շրջանում ՝ թուրքական սահմանի ապագա անցակետի շինարարության հատվածում հրդ...