Հասարակություն
Կոլիզեյը մեկ ամսվա ընթացքում երրորդ անգամ ենթարկվել է վանդալիզմի. ձերբակալված կա
Հռոմում ձերբակալել են Գերմանիայից ժամանած 17-ամյա զբոսաշրջիկի, որը Կոլիզեյի պատին փորագրել է իր անվան սկզբնատառեր։ Այս մասին հաղորդում է Iz.ru-ն` հղում անելով RAI News 24 հեռուստաալիքին: Նշվում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա նման վանդալիզմի երրորդ դեպքն է։
Այսպես, հուլիսի 14-ին ճարտարապետական հուշարձանի տարածքում ձերբակալվել է Շվեյցարիայից ժամանած մի երիտասարդ զբոսաշրջիկ, ում ուղեկցորդներից մեկը հայտնաբերել է իր սկզբնատառերը ճանկռելով։ Օրինախախտը փորձել է փախչել տեղից, սակայն նրան բերման են ենթարկել և հանձնել պահակներին, պարզաբանում է il Messaggero թերթը։
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ էլ հայտնի էր դարձել բրիտանացի մի զբոսաշրջիկի մասին, որը հնագույն պատի վրա գրառել էր իր և ընկերուհու անունը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0