Հայոց պետականության համար եկել է «աշխարհաքաղաքական դատաստանի օրը». Դավիթ Բաբայան
«Միշելի վերջին հայտարարությունը լի է սարսափելի և անընդունելի ձևակերպումներով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Բայց, մենք չպետք է մեղադրենք ոչ մեկին, հատկապես, որևէ մեկին որևէ պահանջ ներկայացնել, բացի ինքներս մեզանից։ Ի վերջո, Երևանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիմնավորում չկա և չի կարող լինել։ Սա ուղղակի խայտարակություն է և Ադրբեջանի ագրեսիայի արտոնագիր։ Այո, հայոց պետականության համար եկել է «աշխարհաքաղաքական դատաստանի օրը»,- գրել է նա։
Ըստ նրա կա դատարանի որոշում Լաչինի միջանցքը բացելու, սակայն Շառլ Միշելը ողջունում է Ադրբեջանի՝ Աղդամով ճանապարհ տրամադրելու պատրաստակամությունը, սա խայտառակություն է: Այս մասին էլ Բաբայանը նշել է Factor-ի լրագրողի հետ զրույցում.
«Շառլ Միշելի վերջին հայտարարությունը լի է սարսափելի և անընդունելի ձևակերպումներով, հասկանո՞ւմ եք սա ընդհանրապես խայտառակ երևույթ է։ Փոխանակ ճնշեն, ասեն Լաչինը բացեք, կա միջազգային դատարանի որոշում․ Աղդամի մասին հետո է պետք խոսել։ Այսինքն ո՞նց եք պատկերացնում՝ Արցախը պե՞տք է հրաժարվի Հայաստանի հետ կապից և միանա Ադրբեջանի՞ն։ Այսօր աշխարահաքաղաքականությունը մնացել է «մերկ», նա հանել և շպրտել է բոլոր «շորերը՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդարություն» »,- ասել է նա։
Բաբային խոսքով՝ սակայն, դա չի նշանակում, որ ամեն ինչ կորած է, պարզապես մենք պետք է ճիշտ պատկերացնենք իրավիճակը։
«Ամենակարևորը՝ որևէ մեկին չպետք է մեղադրենք, ո՛չ Եվրոպային, ո՛չ նույնիսկ Թուրքիային և Ադրբեջանին, հատկապես, որևէ մեկին որևէ պահանջ չպետք է ներկայացնենք, բացի ինքներս մեզանից։ Ի վերջո, Երևանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիմնավորում չկա և չի կարող լինել։ Սա ուղղակի խայտառակություն է և Ադրբեջանի ագրեսիայի արտոնագիր։ Այո, հայոց պետականության համար եկել է «աշխարհաքաղաքական դատաստանի օրը»»,- հավելել է Բաբայանը։
Հուլիսի 15-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը. մանրամասներ
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ...
Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս. պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնայի...
Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով. ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել
Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ, այդ մաս...
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հետ կապված իր որոշումը
Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչո...