Վթարված ավտոմեքենան չի ուղեկցում նախարարին. ՊՆ-ն հերքում է
Տվյալ ավտոմեքենան չի ուղեկցում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասացին ՀՀ ՊՆ-ից։
«Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովում է պետական պահպանության ծառայությունը, տվյալ ավտոմեքենան չի սպասարկում պետական պահպանության ծառայության աշխատակիցներին և, հետևաբար, պաշտպանության նախարարին չի ուղեկցում»,- հայտնեցին ՊՆ-ից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մամուլում տարածվող լուրերի Երևանում վթարի են ենթարկվել Սուրեն Պապիկյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները։
Լուսանկարները՝ shamshyan.com-ից։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտ...
Վերջ տվեք պատճառաբանություններին կամ մի խանգարեք․ Արցախի պետնախարարը կոչով դիմում է բոլորին
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին գրում է Արցա...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...